Արցախի նախագահն ամերիկահայ բարերարների հետ քննարկել է երկրում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները![]() 24 օգոստոսի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետկապված հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության,մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար: Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |