Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում կհայտնվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գլուխ![]() 27 օգոստոսի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի որոշմամբ, պատմության և աշխարհագրության դասագրքերում այսուհետև կընգրկվի Հայոց ցեղասպանության մասին գլուխ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի կրթության նախարարի այդ որոշումը կարող է կրկին բացասական ազդել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որը Օլանդի նախագահության օրոք մեծ հույսեր ուներ վերականգնել Փարիզի հետ հարաբերությունները: Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև ֆրանսիական բուհերում համաշխարհային պատմության ուսումնասիրման ծրագրում: Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաներն ի պատասխան հայտարարել են, որ մտադիր են մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին գլուխը «Թուրքիային վարկաբեկող պահերի» հետ կապված, նախքան Ֆրանսիային դիվանագիտական պատասխան ուղարկելը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին: Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: Partner news Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Partner news |