Հայաստանի ԱԺ-ն աշնանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին պայմանագիրը

Հայաստանի ԱԺ-ն աշնանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԵՄ հետ եվրաինտեգրման գործընթացում և «Արևելյան գործընկերության» ծրագրի ակտիվ մասնակից է: Ինչպես օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանը կվավերացնի ԱՊՀ ազատ առևտրի գոտուն միանալու մասին պայմանագիրը, հետևելով Ռուսաստանի ու Բելառուսի օրինակին, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է մասնակից երկրների կողմից 2011 թվականի վերջում:

Ավելին, ըստ նրա նախապատրաստական փուլում է ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագի կնքումը, ինչը թույլ կտա հայ արտադրողներին առանց խոչընդոտների վաճառել սեփական արտադրանքը արտաքին շուկայում:

Ինչ վերաբերում է եվրասիական միությանը Հայաստանի միանալուն, ապա այստեղ Գագիկ Մինասյանը մի շարք խնդիրներ է տեսնում, առաջին հերթին ընդհանուր սահմանի բացակայությունը այդ միավորման անդամների հետ, որոնք նաև միասնական Մաքսային միության անդամ են: Նաև պարզ չէ, թե ինչ մեխանիզմներից կկարողանա օգտվել Հայաստանը այդ ընկերակցությանն անդամագրվելու դեպքում:

Բացի այդ, ըստ պատգամավորի, այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն չունեն մաքսային սահման և հանդես են գալիս որպես միասնական երկիր մեկ մաքսային տարածքով և ընդհանուր տնտեսությամբ: «Եվ եթե մի կողմ թողնենք մնացած մյուս բոլոր հարցերը, ապա բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են եվրասիական ընկերակցության անդամ դառնալ 2015 թվականից հետո, այսօր արդեն փորձում են ստեղծել միասնական մաքսային տարածք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---