«Գազպրոմբանկ»-ը կընդլայնի գործունեությունը Հայաստանում![]() 31 օգոստոսի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում` վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»: Իգոր Կորենևը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է և նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Վարչապետ Սարգսյանը և Իգոր Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |