Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցին արդեն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան![]() 31 օգոստոսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»: «Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ մասով պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հրամանագիր է ստորագրել Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին ներում շնորհելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանական մամուլը հայտնում է նաև, որ Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Հունգարիայից, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Որպես ապացույց բերվում է Սաֆարովի լուսանկարը Բաքվում: Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ հաղորդագրությունը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարն ասել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ հանդիպման է և կկարողանա պատասխանել հարցին միայն չորս ժամից: ՀՀ-ում Հունգարիայի դեսպանատան աշխատակից Արթուր Մուշեղյանը չի հաստատել, և չի հերքել տեղեկությունը: «Այս պահին ես սպասում եմ Հունգարիայի իշխանությունների պաշտոնական հայտարարությանը: Մինիչ այդ ոչինչ չեմ կարող ասել: Պատասխանը կլինի մինչև օրվա վերջը, որից հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն կտարածի»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Partner news |