Ադրբեջանցիների մեկնաբանությունները Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ![]() 31 օգոստոսի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին լուրի և լուսանկարի տակ ադրբեջանցիները մի շարք հիացական և տոնական մեկանաբանություններ են գրել: Դրանց շարքում կար նաև հետևյալ արտահայտությունը. «Տեսաք, որ փողով կարողացանք գնել սաֆարովին, կարող ենք Ղարաբաղն էլ գնել»: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»: «Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ մասով պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հրամանագիր է ստորագրել Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին ներում շնորհելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Հունգարիայից, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Որպես ապացույց բերվում է Սաֆարովի լուսանկարը Բաքվում: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |