Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միություն. Սաֆարովին ներում շնորհելը հայերի սպանության խթան է![]() 31 օգոստոսի 2012 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: Միության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Բաքվի այս քայլը ոչ այլ ինչ է, քան հայերի սպանության խթան: Իրավական համակարգը, ամենայն հավանականությամբ, լիովին խափարված է Հունգարիայում, որը խախտելով սեփական օրենքները, դաժան մարդասպանին փոխանցեց մեկ այլ երկրի` առանց երաշխիքների, որ վերջինս կշարունակի կրել իր պատիժը, կամ, գոնե, ներման և հերոսի կոչման չի արժանանա: Նման բան 21-րդ դարի Եվրոպայում չպետք է տեղի ունենար: Շվեդիայի Հայերի միությունը հաստատակամորեն քննադատում է Ադրբեջանի նախագահի անընդունելի քայլը, ով ոչ միայն ցուցադրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքը, այլ նաև ողջ իրավական համակարգին ուղղված ծաղրանք է հանդիսանում: Այդ քայլով ադրբեջանական ռեժիմը հայերի նկատմամբ ունեցած ատելությունն ու թշնամանքը նոր մակարդակի հասցրեց, միևնույն ժամանակ ձևացնելով, որ ցանկանում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում և հայերի հետ խաղաղ հարևանություն»: Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միության այս նամակն ուղարկվելու է նաև Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատուն: Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել: Partner news Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Partner news |