«Հայկական ժամանակ». Օտարերկրյա ներդրումները մեր երկրում նվազել են 40 տոկոսով![]() 1 սեպտեմբերի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է.«Այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները անցած տարվա նայն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 40 տոկոսով: Սա ՀՀ ԱՎԾ-ի հրապսւրակած պաշտոնական տվյալներն են: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 266 միլիոն դոլար, որը ամենացածր ցուցանիշն է վերշին առնվազն 6 տարիներին: Օտարերկրյա ներդրումների նման կտրուկ անկում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է միայն 2008 թվականին` ճգնաժամի ժամանակ: Ռուսաստանից իրականացվող ներդրումները այս տարվա առաջին կիսամյակում նվազել են մոտ 80 տոկոսով, Ֆրանսիայից` 65 տոկոսով, ԱՄՆ-ից` 78 տոկոսով, Մեծ Բրիտանիայից` 61 տոկոսով: Սրանք ՀՀ տնտեսությունում ներդրումներ անող հիմնական երկրներն են: Բոլոր ներդրումների 72 տոկոսը ուղղվել է հանքարդյունաբերությանը, հեռահաղորդակցությանը և անշարժ գույքի շուկա: Տնտեսության մյուս ճյուղերը մնացել են «սոված»: Օտարերկրյա ներդրումների այսպիսի դինամիկան ցույց է տալիս, որ մեր տնտեսության գրավչությունը ժամ առ ժամ ավելի ու ավելի է նվազում»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |