Ֆրենկ Փալոուն. Հայ սպային կացնահարողի ներումը աղաղակող փաստ է![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի երեկ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնումը և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը: «Ադրբեջանի նախագահի հրամանագիրը ներում շնորհելու մասին և Սաֆարովին ազատ արձակելն աղաղակող փաստ է: Նման գործողությունները հարիր չեն կառավարությանը, եթե այն հավատարիմ է արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այս քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ», հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |