ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը արդարացում չունի![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու մասին կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդելու միջպետական համակարգի գործունակությանը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է ելնելով կոնյուկտուրային քաղաքական նպատակներից, չի կարող արդարացվել ոչ մի բանով: Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին»,-ասել է Բորդյուժան լրագրողներին երկուշաբթի օրը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու մասին: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Partner news |