Բաքուն «գցել է» Հունգարիային. Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում գնել հունգարական պետական պարտատոմսերը![]() 3 սեպտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային նավթային հիմնադրամը չի ծրագրում ներդրումներ կատարել Հունգարիայի արժեթղթերում և այլ ֆինանսական համակարգերում: Նաման հայտարարություն է այսօր տարածել ԱՀՊՆԸ -ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանին է արտահանձնվել վերջինիս կողմից 2-3 մլրդ արժողությամբ հունգարական պետական պարտատոմսերի ձեռքբերման դիմաց: ԱՀՊՆԸ -ում այս տեղեկատվությունը «կեղծ» են անվանել: Մինչ այդ ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ Սաֆարովն ազատ է արձակվել ինչ-որ «գործարքի» դիմաց, որը կնքվել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև: Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչ այդ հունգարական կողմը հաղորդում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |