Ադրբեջանի ԱԳ նախարարը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ն քննադատել Սաֆարովին ներում շնորհելը![]() 3 սեպտեմբերի 2012 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: «Մամեդյարովն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշումն անհասկանալի է Ադրբեջանի համար»,-ասել է Աբդուլլաևը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան այս քայլին, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Մինչ այդ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել էր, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է դատարանի կողմից փոխարինվել բանտարկության այլ ժամկետով, կամ պայմանական ազատմամբ` առնվազն 25 տարի պատաիժը կրելուց հետո: Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմմի Վիտորը մեկնաբանել էր Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն անհանգստացած է այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` հունգարիայից վերադառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք արտահայտել Ադրբեջանի իշխանություններին` Սաֆարովի առնչությամբ նրանց կայացրած որոշման կապակցությամ, ինչը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերին և հաշտության կնքմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ-ն ակնկալում է Հունգարիայից բացատրություն` Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Partner news |