Հունգարիայի դեպանատների մոտ անցկացվող ցույցերի թվին է միացել նաև Չեխիայի հայկական համայնքը![]() 3 սեպտեմբերի 2012 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը, սեպտեմբերի 8-ին ժամը 1300 Չեխիայի հայությունը բողոքի ցույց է անցկացնելու Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ` կապված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտանձնելու և երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու հետ: Ինչպես հաղորդում է Չեխիայի «Օրեր» հայկական ամսգիրը, ցույցը արտոնված է Պրահայի իշխանությունների կողմից։ Կոչում, մասնավորապես, ասվում է. «Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել ցույցին։ Մենք հունգարացիներին մեր բարեկամն ենք համարում, սակայն խստորեն դատապարտում ենք այդ անարդար որոշումը»: 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին Օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներման է արժանացել երկրի նախագահի հրամանով: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |