Ուկրաինայի հայերը բողոքում են Սաֆարովին ներելու դեմ![]() 4 սեպտեմբերի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Կիևում Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու նրան ներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, ակցիային մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապահներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ակցիայի ավարտին, Հունգարիայի դեսպանատանը հանձնվեց հանրահավաքի մասնակիցների ուղերձը, որտեղ մանրամասն ներկայացվեց Ուկրաինայի հայերի բողոքը հայ սպայի մարդասպանին ազատ արձակելու դեմ: Բողոքի ակցիաներ կանցնեն Ուկրաինայի բոլոր քաղաքներում, որտեղ կան Հունգարիայի ներկայացուցչություններ: Այսօր տեղի կունենա նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպումը Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Ռուսլան Դեմչենկոյի հետ: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |