Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների շարքում 5 սեպտեմբերի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012/13»-ի համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը 10 կետով` աշխարհի 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: 2011-2012թթ. զեկույցում Հայաստանն աշխարհի 142 երկրների շարքում 92-րդն էր: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Երևանում հաղորդել է «Տնտեություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի, որը Մրցունակության համաշխարհային կենտրոնի գործընկեր է, խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը: 2012/13 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան և Նիդերլանդները: Զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զիջում է դիրքերը Վրաստանին (77-րդ տեղ), Ուկրաինային (73), Ռուսաստանին (67), Ղազախստանին (51) և Ադրբեջանին (46): Ներկայացնելով զեկույցը` Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ տեղի է ունեցել Հայաստանի դիրքերի բարելավում այնպիսի հիմնական ցուցանիշներով, ինչպիսիք են ապրանքային շուկաների արդյունավետությունը` 72 (+36), մակրոտնտեսական միջավայրը` 83 (+31), ֆինանսական շուկայի զարգացման մակարդակը` 78 (+17), ձեռնարկատիրության կատարելագործումը` 92 (+15), ինչպես նաև առողջապահությունը և տարրական կրթությունը` 80 (+14): Միաժամանակ դիրքերը վատացել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ենթակառուցվածքները` 80 (-3) և տեխնոլոգիական պատրաստվածությունը` 92 (-4): Հայաստանի տնտեսության թերությունների շարքում փորձագետն առանձնացրել է մրցակցային դաշտի, բիզնես կրթության որակի, մաքսային բեռի, շուկայի չափի, բուհ-արդյունաբերություն կապի, գիտահետազոտական հաստատությունների որակի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է դրական կողմերին, ապա այստեղ Սևակ Հովհաննիսյանն ուշադրություն է դարձրել աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպին, բիզնեսի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական ծառայություններին և այլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |