Ստամբուլում կայացել է Սևակ Շահինի մարդասպանի ազատման դեմ բողոքի ակցիա![]() 6 սեպտեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցել են «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնած բողոքի ակցիային` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալօղլուի ազատմանը: Սեպտեմբերի 7-ին ռազմական դատարանը պետք է Շահինի գործով վերջնական որոշում կայացնի: Ակցիային մասնակցել են Սևակ Շահինի ընտանիքի անդամները: Ակցիայի մասնակիցները թուրքերենով, հայերենով, քրդերենով վանկարկել են «Մենք բոլորս Սևակ ենք, մենք բոլորս հայ ենք», «Մարդասպան-պետությունը պատասխանատվության կենթարկվի», «Բանակ մի գնացեք, ձեր եղբոր արյունը մի թափեք», «Սևա´կ, մենք քեզ չենք մոռանա», «Կեցցե´ ժողովուրդների բարեկամությունը»: Սևակ Շահին Բալիկչին սպանվել է իր զինակցի կողմից Քեզլուկ շրջանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Դատարանն ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին հենց առաջին նիստում, իսկ ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության արդյունքում մարդ սպանելու համար: Միաժամանակ, Դիարբեքիրի ռազմական դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան և հաղորդել, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |