Հունգարացի սոցիալիստները մտադիր են պարզել, թե հատկապես ով է մեղավոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մեջ![]() 7 սեպտեմբերի 2012 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հունգարական ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է երկրի արդարադատության նախարարից հասանելի դարձնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Սաֆարովի արտահանձնմանը, հաղորդում է Politics.hu-ն: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության իրավաբան Գերգելի Բարանդին, փաստաթղթերի ուսումնասիրումը կօգնի պարզել, թե ով և որքանով է մեղավոր Սաֆարովի արտահանձնման մեջ: «Շատ հնարավոր է, որ Հունգարիայի վարչապետը Սաֆարովի արտահանձնման մասին որոշումը կայացրել է հուսալով ստանալ նյութական շահույթ»,-ասել է նա`հիմք ունենալով այն հաղորդագրությունները, որ նման որոշումը կարող էր բխել Հունգարիայի և Ադրբեջանի տնտեսական շահերից: «Հանրությունը մի փոքր ավելիի կարիք ունի, քան պարզապես ենթադրություններն են»,-ասել է Բարանդին`կոչ անելով հրապարակել ոչ գաղտնի փաստաթղթերը և հասանելի դարձնել գաղտնիները: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս լուրերը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |