Սաֆարովի ներման դեմ մոսկովյան հանրահավաքում ամեն ինչ դեռ հանգիստ է

Սաֆարովի ներման դեմ մոսկովյան հանրահավաքում ամեն ինչ դեռ հանգիստ է

PanARMENIAN.Net - Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա զաստավա հրապարակում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ ընթացող մոսկվաբնակ հայերի հանրահավաքում դեռ ամեն ինչ հանգիստ է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հանրահավաքի մասնակիցներից մեկը, մասնակիցները դեռևս ոչ մի սադրանք ադրբեջանցիների կողմից չեն նկատել: Նա հավելել է, որ հանրահավաքում արդեն ելույթ են ունեցել հրեական և քրդական համայքների ներկայացուցիչները:

Հանրահավաքի կազմակերպիչն է «Ռուս-հայկական համագործակցությունը», որը համաձայնեցերել է ակցիայի անցկացումը Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Միջոցառմանը աջակցում են նաև Ռուսաստանի այլ հայկական կազմակերպություններ:

Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից` Մոսվկայի ադրբեջանցիները մտադիր են սադրանք կազմակերպել հայկական կազմակերպությունների ցույցի ժամանակ: Մասնավորապես, Vesti.az կայքում հրապարակվել է «Այսօր Մոսկվայի կենտրոնը կարող է ներկվել հայ սադրիչների արյունով» հոդված, որում նշվում է. «Մոսկվայի իշխանությունները նախազգուշացվել են այն մասին, որ այսօրվա ցույցի ժամանակ ադրբեջանցիների և հայերի միջև կարող են բախումներ լինել: Իսկ այդ բախումները միանգամայն հավանական են, քանի որ Մոսկվայի ադրբեջանական երիտասարդությունը մտադիր չէ ձեռքերը ծալած նստել… Հայերի ցույցին ուշադիր կհետևեն մի քանի տասնյակ երիտասարդ ադրբեջանցիներ: Արդեն մի քանի օր մենք պատրաստվում ենք այսօրվա ցույցին: Մենք ադրբեջանական երիտասարդության խումբ ենք` կրթություն ստացած մոսկովյան բուհերում: Մեր տղաները (20-25 հոգի) կցրվեն «Կրանսոպրեսնենսկայա զաստավա» հրապարակով: Նրանք կհետևեն ցույցին, դրա մասնակիցների գործողություններին և ելույթներին: Եթե հայերը թույլ տան իրենց վիրավորել Ադրբեջանը կամ նրա ժողովրդին կամ, Աստված չարասցե, համարձակվեն այրել Ադրբեջանի դրոշը, ապա մենք իսկույն կմիջամտենք: Մենք արդեն նախազգուշացրել ենք հայ երիտասարդությանը, որ կողմնակի դիտորդներ չենք լինելու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---