«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ը ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով![]() 14 սեպտեմբերի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ամիկուս ընկերության հիմնական գործունեությունը հանդիսանում է դեղամիջոցների ներմուծումը և իրացումը, ինչպես նաև բուսական դեղերի բժշկական պարագաների արտադրությունը: Ընկերությանն է պատկանում «Ամիկուս» ապրանքանշանով դեղատների ցանցը,ինչպես նաև կազմակերպությանն է պատկանում տպագրատուն, որը հագեցած է Heidelberg (Գերմանիա) ֆիրմային պատկանող ժամանակակից սարքավորումներով: ՎՏԲ-Հայաստան բանկից ստացված ֆինանսավորումը կուղղվի կազմակերպության շրջանառու միջոցների համալրմանը, որն իր հերթին թույլ կտա ամրապնդել և զարգացնել երկարատևհամագործակցությունները միջազգային մատակարարների հետ և Հայկական շուկան ապահովել որակյալ դեղամիջոցներով: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևն ասել է. «Ժամանակակից դեղագործական ոլորտը հիմավորված կարելի է վերագրել տնտեսության բարձր տեխնոլոգիաների հատվածին: Ներկայիս Հայաստանում ժամանակակից տնտեսության և բիզնեսի զարգացման փուլում մենք կարևորում ենք նշված ոլորտում հաջողակ գործունեություն ծավալող ընկերությունների զարգացումը: Ամիկուս ընկերությանը տրամադրելով ֆինանսավորում մենք ակնկալում ենք, որ այն նոր ազդակ կհանդիսանա Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը: Հայաստանում դեղագործական ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծումը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչը կապահովի որակյալ, անվտանգ և մատչելի դեղորայքի և բժշկական պարագաների առկայությունը: Ներկա դրությամբ մենք քննարկում ենք ընկերության հերթական ֆինանսավորման հարցը` դեղերի արտադրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»: «Ամիկուս» ՍՊԸ տնօրեն Վարդ Նազեյանը նշել է. «Ամիկուս դեղատների ցանցը դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքեր: Մեր կողմից առաջարկվող դեղերի տեսականին - դա աշխարհի առաջատար դեղագործական Ընկերությունների արտադրանքն է: Մեր հաջողության գրավականը հանդիսանում է մեր հաճախորդների վստահությունը: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից ստացված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա ամրապնդել մեր դիրքերը շուկայում և կօգնի հետագա զարգացմանը: Մենք ուրախ ենք այս բեղմնավոր համագործակցմանը և հույս ունենք նրա շարունակմանը», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |