Հունգարիայի հայերը պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաֆարովի արտահանձնման մասին որոշումը կայացնող պաշտոնյաներին14 սեպտեմբերի 2012 - 20:09 AMT PanARMENIAN.Net - «Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարություն» կազմակերպությունը կոչ է արել հետաքննություն սկսել հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշում կայացրած անձնաց նկատմամբ Կազմակերպության նախագահ Նիկողոս Հակոբյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն և ցնցումը Հայաստանի և Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում և չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը,մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին: Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն և իմաստին հակասող, հունգար իշխանություններիկողմից ընդունված որոշումը: Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի և կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի և անձի, քաղաքական, և եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագող գիշերային մարդասպանին: Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված և այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա»: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |