ANCA. Հայաստանում չեն կարող լինել հակաամերիկյան ցույցեր

ANCA. Հայաստանում չեն կարող լինել հակաամերիկյան ցույցեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքն արդարացի կերպով վրդովված է, երբ սեպտեմբերի 12-ին Հայաստանը հայտարարվեց 7 երկրների շարքում, ներառյալ Բուրունդին, Եգիպտոսը, Քուվեյթը, Սուդանը, Թունիսը և Զամբիան, որպես ամերիկյան դիվանագետների համար վտանգավոր երկիր: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), Հայաստանում տագնապի բարձրացումը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են, կատարվել է առանց որևէ իմաստի: Հայաստանում չկան կրոնական դիմակայություններ և հակաամերկյան ցույցեր, որոնք տեղի են ունենում արաբական երկրներում Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ:

Պետդեպարտամենտում աղբյուրները, այնուհետև մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը հաստատել են, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում հարձակումից հետո Պետդեպարտամենտն ուղերձ է հղել աշխարհի բոլոր դիվանագիտական առաքելություններին` խնդրելով վերանայել անվտանգությունը և անհրաժեշտ միջոցներ ընդունել:

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առաջիններից է հանդես եկել նախազգուշացմամբ` կոչ անելով «զգոնություն հանդես բերել» Եգիպտոսում և Լիբիայում հակաամերիկյան ելույթների լույսի ներքո: Սակայն, հայտարարությունում նշվել է, որ « Երևանում ԱՄՆ դեսպանատունը չունի կոնկրետ տեղեկատվություն, որպեսզի ասի, որ այդ իրադարձությունները կազդեն Երևանում անվտանգության վրա»:

ANCA-ի կարծիքով, մի շարք արդի հարցեր մնում են առանց պատասխանի: Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել ԱՄՆ քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների շարքում: Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատները մինչև հիմա չեն դիմել իրենց քաղաքացիներին անվտանգությունն ուժեղացնելու կոչով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---