Աղբյուր. Այժմ ԵԱՀԿ Մինկի խումբը փորձում է թուլացնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը20 սեպտեմբերի 2012 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լարվածության նվազեցումն է, որն առաջացել է ընթացիկ տավա հունիսին շփման գծում տեղի ունեցած միջադեպերից, ինչպես նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և նրան ներում շնորհելուց հետո: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը` հղելով «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին»: Ըստ աղբյուրի, լինելով Փարիզում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները և երեբք էլ դրանցից չի հրաժարվել: Անդրադառնալով Թուրքիայի` ԵՀԱԿ ՄԽ-ում համանախագահելուն, աղբյուրը հայտարարել է, որ դա անհնար է` Հայաստանի դեմ լինելու պատճառով: «Ֆրանսիան փորձում է ազնիվ կերպով կատարել իր միջնորդական պարտականությունները… և անում է հնարավոր ամեն բան կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով»,-ընդգծել է աղբյուրը: Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կողմ է հանդես գալիս շփման գծից դիպուկահարների հեռացնելուն և կարծում է, որ դա կլինի կողմերի միջև վստահության ստեղծմանն ուղղված առաջին քայլը: Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը, որը հրաժարվում է հեռացնել դիպուկահարների շփման գծից, առավել ակտիվորեն է խախտում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը` կրակ բացելով հայկական սահմանամերձ գյուղերի վրա և Հայաստանի դեմ դիվերսիոն միջոցառումներ կազմակերպելով: Դրանք մարդկային զոհերի են հանգեցնում ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |