Ուկրաինայում նշել են Հայաստանի Անկախության օրը![]() 22 սեպտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցան հանդիսություններ նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Այս տարի Անկախության օրվան նվիրված ավանդական ընդունելությանը նախորդել է դասական երաժշտության համերգը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, տոնական համերգին մասնակցել են Ուկրաինայի և Հայաստանի դասական երաժշտարվեստի ներկայացուցիչներ՝ Գերման Մակարենկոն, Սուսաննա Չախոյանը, Եվգենի Սավչուկը, Մարինե Մովսիսյանը, Արմեն Կոստանդյանը, Անդրեյ Դորոֆեև-Բաբայանցը: Հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատուրյանի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կարեն Խաչատուրյանի ստեղծագործությունները: Միջոցառմանը ներկա էին կառավարության, Գերագույն ռադայի, Ուկրաինայի հայերի միության, մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |