ԱՄՆ-ում ՀՀ Անկախության օրը նշվել է Լոս Անջելեսի և Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ![]() 22 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: «Մեր երկրի անկախության 21 տարիները նաև ձեր ջանքերի անդյունքն են, և այսօր կուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ամեն մեկիդ ունեցած ներդրման համար»,- ասել է գլխավոր հյուպատոսը: Տոնակատարությանը մասնակցել են նաև Լոս Անջելեսի և Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱՄՆ արևմտյան ափում հավատարմագրված դիվանագետներ, այլ պաշտոնյաներ: Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը հատուկ հռչակագրով շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին` անկախության տոնի առթիվ: Հանդիսության ժամանակ ելույթ են ունեցել ճանաչված երգիչ Հարութ Փամբուկչյանը և Երգի պետական թատրոնի սաները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |