Սերբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ այցելել Հայաստան![]() 24 սեպտեմբերի 2012 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեցին մեր երկրների ավանդական բարեկամական կապերը: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները: Արտահայտվեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ: Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնեց մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |