Արամ Սարգսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածութունը նախագահական ընտրություններում![]() 25 սեպտեմբերի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հաղորդել է Երևանում մամլո ասուլիսում: Միաժամանակ, Սարգսյանը հավելել է, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը վերջնականապես կորոշվի 2013-ի սկզբին կուսակցության համագումարում: Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ Դեմոկրատական կուսակցության հնարավոր համագործակցությանը, ապա Սարգսյանի խոսքով, կոսւակցությունը կաջակցի այն թեկնածուին, ով ի վիճակի է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Դրա հետ կապված նա նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն առավելություն ունի, քանի որ եթե մնացած թեկնածուները կարող են միայն ինչ-որ բան խոստանալ ընտրողներին, ապա Սարգսյանը կարող է անել այն, ինչ նրանից սպասում է ժողովուրդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |