Վրաստանում քվեաթերթիկները կտպագրվեն նաև հայերենով

Վրաստանում քվեաթերթիկները կտպագրվեն նաև հայերենով

PanARMENIAN.Net - Վրաստանի ԿԸՀ-ը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրությանը, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին: Քվեաթերթիկները սկսել են տպել սեպտեմբերի 23-ին և այդ գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:

Ինչպես հաղորդել է մամլո խոսնակը, քվեաթերթիկները տպվում են վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն լեզուներով: Գործընթացին հետևում են մի քանի ՀԿ-ներ և դիտորդական կազմակերպություններ, հաղորդում է Գրուզիա օնլայնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---