Հովարդ Բերմանը կոչ է անում արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին![]() 28 սեպտեմբերի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոչ է անում արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին` կապված Ռամիլ Սաֆարովի ներման հետ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում Բերմանը գրում է, որ Ալիևի գործողություններին պետք է «խիստ և նշանակալի պատասխան» տալ: Կոնգրեսականը նշել է այն գործողությունները, որոնք է պետք է կատարի Պետդեպարտամենտը. ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից Ալիևի դեմ բողոք, ծրագրերին Ադրբեջանի մասնակցության դադարեցում այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը ետ չի ուղարկի Սաֆարովին բանտ` իր պատիժը կրելու, Ադրբեջանին ռազմական օգնության և զենքի մատակարարման դադարեցում: «Կոնգրեսական Բերմանը ճիշտ ուղով է ընթանում` պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը, քանի որ Ալիևի ռեժիմը սպառնում է Կովկասի խաղաությանը: Մարդասպանին ներում շնորհելը և ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի անըդհատ խախտումները, որոնք այս շաբաթ հանգեցրել են հայ զինծառայողի մահվան, ցույց է տալիս խաղաղ գործընթացի նկատմամբ Ադրբեջանի լիակատար անտարբերությունը: Իսկ Ալիևին զենք վաճառելը կխաթարի առանց այն էլ փխրուն հրադադարը»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |