Հայաստանը մտադիր է դեսպանատուն բացել Մեխիկոյում![]() 29 սեպտեմբերի 2012 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի, Կուբայի և Գվատեմալայի արտգործնախարարների հետ: Երկկողմ հարաբերությունների խթանմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար Պատրիցիա Էսպինոսայի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող համատեղ քայլերը՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարի Մեխիկոյում դեսպանատուն հիմնելու Հայաստանի մտադրության մասին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Գվատեմալայի ԱԳ նախարար Հարոլդ Կալարերոսի հետ էր: Զրուցակիցները, արձանագրելով հարաբերությունները զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը, անդրադարձան ԱԳՆ-ների միջև համագործակցության հաստատմանը, քննարկեցին մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Հարոլդ Կալարերոսին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Գվատեմալա: Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |