Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երը Բեռլինում քննարկել են երկկողմ հարաբերությունները![]() 30 սեպտեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլին ժամանեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն: ԳԴՀ արտաքին գերատեսչությունում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր: Փոխնախարար Մնացականյանը գերմանական կողմիններկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների ընթացքը: Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում Ռամիլ Սաֆարովի ներման ու հերոսացման հարցին: ՀՀ ԱԳ փոխնախարարն այդ կապակցությամբ ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները: Երկուստեք կարևորվեցին քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները: Այցի շրջանակներում Բեռլինում փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ: ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |