Նալբանդյան. Սաֆարովի սկանդալային գործը լրջորեն վտանգում է ղարբաղյան բանակցային գործընթացը

Նալբանդյան. Սաֆարովի սկանդալային գործը լրջորեն վտանգում է ղարբաղյան բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - «Սաֆարովի գործը» վնասում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացին և «սպառնում է տարածաշրջանային փխրուն անվտանգությանն ու կայունությանը»: Այս մասին ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործի մասին, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման էր ենթարկվել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Սաֆարովն ուղարկվել էր Ադրբեջան, որտեղ նրան ներում էր շնորհվել:

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Սաֆարովը «սպանել է հայ սպային կացնով, քնած ժամանակ» և «պարզապես նրա համար, որ վերջինս հայ էր»: Նա հավելել է, որ «ադրբեջանական ղեկավարությունը Սաֆարովին դարձրել է ազգային հպարտության խորհրդանիշ և նմանակելու օրինակ երիտասարդության համար»:

«Սաֆարովի գործը լրջորեն սպառնում է ղարաբաղյան բանակցային գործընթացին և տարածաշրջանային փխրուն անվտանգությանն ու կայունությանը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն իր խիստ անհանգստությունն է արտահայտել Սիրիայում վատացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ընդգծելով, որ բռնության արդյունքում տառապում է խաղաղ բնակչությունը, այդ թվում` հայ համայնքի ներկայացուցիչները:

Նախարարը հաղորդել է, որ Հայաստանը շարունակում է փախստականներ ընդունել Սիրիայից: Նա ընդգծել է, որ անհնար է կարգավորման հասնել` առանց ռազմական գործողությունները դադարեցնելու և լայն քաղաքական երկխոսություն սկսելու, որը պետք է հաշվի առնի բոլոր սիրիացիների շահերը, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---