«Արմավիա» ավիաընկերությունը խնդրում է որոշ ԶԼՄ-ների չմեկնաբանել ավիաընկերության գործունեությունը

«Արմավիա» ավիաընկերությունը խնդրում է որոշ ԶԼՄ-ների չմեկնաբանել ավիաընկերության գործունեությունը

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը դիմում է որոշ ԶԼՄ-ների, «որպեսզի առնաձնահատուկ զգուշություն ցուցաբերեն իրենց վերնագրերի և հոդվածների «յուրահատկության» նկատմամբ, որոնք նման են հակահյկական քարոզչության «Արմավիայի» նկատմամբ»:

Ինչպես ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, «պետք չէ մոռանալ, որ «Արմավիան» հայկական ընկերություն է, որն իրականացնում է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Այդ պատճառով պարբերաբար հրապարակվող ապատեղեկատվությունն ու սխալ փաստերի ներկայացումը բացասաբար է անդրադառնում ավիաընկերության գործունեության վրա: Այս առնչությամբ «Արմավիա» ավիաընկերությունը խնդրում է որոշ ԶԼՄ-ների դադարեցնել նմանատիպ գործողությունները և այսուհետ չմեկնաբանել ավիաընկերության գործունեությունը:

Միևնույն ժամանակ պետք է շնորհակալ լինել այն ԶԼՄ-ներին, որոնք արժանի են հարգանքի, քանի որ օբյեկտիվորեն և անշահախնդիր կերպով են ներկայացնում իրերի դասավորությունը: Օգտակար կլիներ, եթե իրեն հարգող յուրաքանչյուր լրագրող ցանկացած նյութ պատրաստելիս իրեն հարց տար. արդյոք այն էթիկայի սահմաններու՞մ է»:

Partner news
 Ուշագրավ
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում
Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը
Partner news