Բուլղարիայի նախկին նախագահը զգուշացրել է ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցը զենքով անհնար է լուծել![]() 5 հոկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը զինված ճանապարհով լուծելու փորձը կհանգեցնի դրա վերսկսմանը, ուրբաթ օրը Բաքվում լրագրողներին հայտնել է Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելևը: «Հուսով եմ, որ հակամարտությունը շուտով կլուծվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները պետք է շարունակվեն: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է օգտագործել այլ պետությունների փորձը»,- ասել է Ժելևը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար ժամանակ գտնվում է միջազգային օրակարգում: Ժելևը նշել է, որ Բուլղարիայի նախագահ եղած ժամանակ նա ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ զրույցներում փորձել է համոզել նրանց, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ, բանակցային ճանապարհով: «Զենքով, բռնությամբ, անհնար է լուծել այդ հարցը: Եթե նույնիսկ որոշ ժամանակով այն լուծվի, ապա անորոշ ժամանակ հետո կրկին կբռնկվի նույն փաստարկներով և զգացմունքներով: Ես չգիտեմ, թե որքան արագ կհաջողվի կարգավորել այն: Բայց ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է դրա համար: Եվ պետք է օգտագործել այլ երկրների փորձը, որոնք ունեցել են նման հակամարտություններ»,- ասել է Բուլղարիայի նախկին նախագահը, հաղորդում է «Թրենդը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |