Բրազիլիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ![]() 9 հոկտեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Բրազիլիայի տարածաշրջանային Կենտրոնական հանձնաժողովի նիստը, որն աննշան փոփոխություններով հաստատեց ընթացիկ տարվա սկզբին ձևավորված վարչության կազմը, քննարկեց հանձնաժողովի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները: Վարչության կազմում ընդգրկվել են համայնքային բոլոր հիմնական միությունների, ավանդական կուսակցությունների և կրոնական կառույցների ղեկավարները, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, ինչպես նաև Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը: Առաջարկվել է ստեղծել նաև օժանդակող հանձնախումբ, որի կազմում կներգրավվեն երկու տասնյակից ավելի համայնքային ակտիվիստներ, իրավաբաններ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, որոնք կխմբավորվեն առանձին ենթահանձնաժողովների մեջ` ըստ թեմատիկ ուղղությունների: Կենտրոնական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |