ԱՄՀ-ն կրճատել է 2012-2013թթ. համաշխարհային աճի կանխատեսումները![]() 9 հոկտեմբերի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամն ապրիլից ի վեր կրճատել է տնտեսական աճի կանխատեսումները երկրորդ անգամ և նախազգուշացրել ամերիկյան և եվրոպական կարգավորիչներին, որ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը կերկարացնի անկումը: Զարգացած տնտեսությունների աճը չափազանց թույլ է գործազրկությունը նվազեցնելու համար, հայտարարել է ԱՄՀ-ն Համաշխարհային տնտեսական կանխատեսման մեջ, որը թողարկվել է հիմնադրամի նիստի նախաշեմին, որը կայանալու է այս շաբաթ Տոկիոյում: Կարգավորիչներն ԱՄՆ-ում «բյուջետային անկումը» և եվրագոտու պարտքային ճգնաժամն անվանում են համաշխարհային տնտեսության գլխավոր խնդիրները: ԱՄՀ-ն հիմա ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2012-ին կաճի 3,3 տոկոսով այն դեպքում, երբ հուլիսին կանխատեսել էր 3,5 տոկոս աճ: Դա 2009-ից ի վեր կարող է դառնալ ամենադանդաղ դինամիկան, երբ աշխարհը փորձում էր դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Հիմնադրամն ակնկալում է համաշխարհային աճի արագացում 2013-ին մինչև 3,6 տոկոս, իսկ հուլիսյան կանխատեսումը եղել է 3,9 տոկոս: Եվրագոտու համար ԱՄՀ-ն կանխատեսում է այս տարի տնտեսության կրճատում 0,4 տոկոսով և 2013-ին աճ 0,2 տոկոսով, հաղորդում է Ռոյթերսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |