«Անխախտ եղբայրություն-2012» զորավարժություններին Հայաստանից մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը![]() 9 հոկտեմբերի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան: Զորավարժության թեման է Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Զորավարժության ընթացքում մշակվելու են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ստորաբաժանումները կկատարեն հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ուսումնական առաջադրանքներ կենտրոնասիական տարածաշրջանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պայմանական երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Partner news Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց Partner news |