ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը Բրյուսելում է![]() 10 հոկտեմբերի 2012 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության իրականացման հեռանկարները: Այսօր Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |