Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովին![]() 11 հոկտեմբերի 2012 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 1970 թ-ին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպը` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը: Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետությունների, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |