Կրեմլում դեռևս տեղյակ չեն Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ այցելել Երևան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Կրեմլի մամլո ծառայությունում: «Մենք տեղեկատվություն չունենք այն մասին, որ Վլադիմիր Պուտինը առաջիկայում Երևան է մեկնելու»,-ասել են մամլո ծառայությունում: «Հայկական ժամանակ» թերթը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տեղի կունենա կամ հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին: Ինչպես գրել էր թերթը, Պուտինը պետք է Հայաստան ժամաներ սեպտեմբերին ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու նպատակով: Հայաստանում ՌԴ դեսպանը զորավարժություններից մի քանի օր անց հայտարարեց, որ Պուտինի այցը Հայաստան դեռ օրակարգում է: Ներկայումս դիվանագիտական ուղիներով քննարկվում է հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին այցի կազմակերպման հարցը: Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան կժամանի նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալն է: Partner news Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում Partner news |