ՌԴ տրանսպորտի նախարարը վստահ է, որ գազի հարցով ձեռք կբերվի բոլորին ձեռնտու պայմանավորվածություն

ՌԴ տրանսպորտի նախարարը վստահ է, որ գազի հարցով ձեռք կբերվի բոլորին ձեռնտու պայմանավորվածություն

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման հարցը քննարկվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հանձնաժողովի 14-րդ նիստի ավարտին հայտնել է հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Բանակցությունները դեռ ընթանում են, մենք դինամիկ կերպով առաջ ենք շարժվում այս հարցում, համոզված եմ, որ մենք, ինչպես միշտ, կհասնենք բոլոր կողմերին ձեռնտու պայմանավորվածությունների»,- ասել է նա:

Պետք է նշել, որ դա Սոկոլովի առաջին մասնակցությունն է նման միջոցառմանը` որպես հանձնաժողովի ռուսական կողմի ղեկավար: Սոկոլովն այդ պաշտոնում փոխարինել է ռուս նախկին համանախագահ Իգոր Լևիտինին:

Նիստում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդի խնդիրներն առանց բացառության բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսության, մշակույթի, ռազմատեխնիկական համագործակցության:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---