Հալեպում երեկ ևս մեկ հայ է զոհվել![]() 12 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հալեպի ծայրամասերից մեկում երեկ ևս մեկ հայ է զոհվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ 55-ամյա հայազգի Ժան Թահանը մահացել է ազատ բանակի դիպուկահարի փամփուշտից: Ժիրայր Ռեիսյանի փոխանցմամբ` ըստ որոշ տվյալների` նույն փամփուշտը խոցել է նաև երիտասարդ Հովիկ Թամփալյանին: Առաջնորդարանի խոսնակը հավելեց նաև, որ այժմ վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հոկտեմբերի 10-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանում դիպուկահարների փամփուշտից վիրավորվել էր նաև 35-ամյա Գևորգ Թալշյանը: Ռեիսյանի փոխանցմամբ` Թալշյանի կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |