Արտակ Շաբոյան. Անբարեխիղճ տնտեսվարողները կհայտնվեն «սև ցուցակում»![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը պետական գնումների շրջանակում՝ այս անգամ սոցիալական հաստատություններում: Ինչպես հոկտեմբերի 15-ին ՏՄՊՊՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, պետգնումների ոլորտում մեծ խախտումներ են հայտնաբերվել, որոնք մեծ վնաս են հասցրել երկրի բյուջեին: «Այսուհետ, մենք չենք սահմանափակվի միայն անբարեխիղճ տնտեսվարողներին պատժելով, կկազմենք «սև ցուցակ» որպեսզի նրանք չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին»,-ասել է նա: Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մրցույթներում հաղթած տնտեսվարողները փաստում են, որ որոշ մանկատներ ու ծեռանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով: ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթելով են տարբեր մրցույթներում: Մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սամանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են դրանց շուկայական գներից բարձր գներով և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում: Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |