ԱՄՆ հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն «արդյունավետ» կլինի![]() 15 հոկտեմբերի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն արդյունավետ կլինի և դրա արդյունքներով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտարարել է Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը երկուշաբթի օրը Բաքվում կայացած ճեպազրույցում, հաղորդում է 1news.az-ը: «Մենք հավատում ենք, որ նախագահների գալիք հանդիպումը կարող է օգտակար դառնալ և ավարտվել խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- ասել է նա: Ռուբինը նշել է Վաշինգտոնի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծվի կողմերի միջև և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»,- ասել է Էրիկ Ռուբինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |