ԱՄՆ հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն «արդյունավետ» կլինի![]() 15 հոկտեմբերի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն արդյունավետ կլինի և դրա արդյունքներով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտարարել է Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը երկուշաբթի օրը Բաքվում կայացած ճեպազրույցում, հաղորդում է 1news.az-ը: «Մենք հավատում ենք, որ նախագահների գալիք հանդիպումը կարող է օգտակար դառնալ և ավարտվել խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- ասել է նա: Ռուբինը նշել է Վաշինգտոնի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծվի կողմերի միջև և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»,- ասել է Էրիկ Ռուբինը: Partner news Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն Partner news |