Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում կատարվող իրադարձությունները15 հոկտեմբերի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։ Էդվարդ Նալբանդյանի և Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները։ Հայաստանի և Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրեց Արևմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի էությունը և դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |