ՀՀ դեսպանը Բուլղարիայի ԱԺ ղեկավարին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման զարգացումները

ՀՀ դեսպանը Բուլղարիայի ԱԺ ղեկավարին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման զարգացումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը և այլ բնագավառներում փոխգործակցությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև հունագարա-ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները նաև կարևորեցին բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---