Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունն արդեն բաժանում են Հալեպի բնակիչներին![]() PanARMENIAN.Net - Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքը սկսել է քաղաքի բնակիչներին բաժանել Հայաստանից ստացված մարդասիրական օգնությունը: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Հալեպի նահանգապետ Մոհամմադ Վալիդ Աքադը նշել է, որ հայկական կողմի օգնությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դրսևորում է, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Իր հերթին, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ այդ օգնությունը հավաքված է հայ ժողովրդի կողմից, որին փորձությունների ծանր տարիներին Սիրիան իր աջակցությունն է ցուցաբերել: Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքի տնօրեն Հաել Ասիի խոսքով, օգնությունը, որը բաժանվում է Սիրիայում Հայաստանի դեսպանատան և ՀԱԵ թեմի համագործակցությամբ, կօգնի այն ընտանիքներին, որոնք տուժել են մարտական գործողությունների արդյունքում: Հալեպ տեղափոխված մարդասիրական օգնությունը հավաքվել է «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ավելի վաղ հայտնել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ընդհանուր առմամբ հավաքվել է շուրջ 40 տոննա պարենամթերք, ինչպես նաև 15 մլն դրամ ֆինանսական օգնություն: Առաջին խմբաքանակը` 14 տոննա պարենամթերք, արդեն առաքվել է Սիրիա, ևս 30 տոննա նախատեսվում է ուղարկել: Partner news Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Partner news |