Թուրքիան խոստանում է չխանգարել հումանիտար բեռներ փոխադրող ինքնաթիռների թռիչքներին Սիրիա![]() 17 հոկտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Էրզրումում հայկական բեռնատար ինքնաթիռի զննությունը: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի խոչընդոտի հումանիտար բեռներ փոխադրող ինքնաթռիների թռիչքներին Սիրիա, սակայն անորոշ բեռների դեպքում տարբեր միջոցներ կձեռնարկվեն: «Հոկտեմբերի 10-ին Հայաստանը դիմել էր Հալեպ հումանիտար բեռ տեղափոխելու հարցով: Մենք թույլ տվեցինք թռիչքն այն պայմանով, եթե տեխնիկական վայրէջք կատարվի»,-ասել է Դավութօղլուն: Դավութօղլուն նաև արտահայտվել է նման իրավիճակում Թուրքիայի հետագա գործողությունների վերաբերյալ: «Թուրքիան չի խոչընդոտի ինքնաթիռների թռիչքը, սակայն անորոշ բեռների դեպքում տարբեր միջցոներ կձեռնարկվեն»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումում ըստ նախնական պայմանավորվածության: Partner news Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն Partner news |