Իտալիայի պաշտպանության նախարարը բարձր է գնահատում ՀՀ մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին17 հոկտեմբերի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, և ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ջիամպաոլո Դի Պաոլան նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար և բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործին, մասնավորապես` խաղաղապահ առաքելություններին: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար: Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձան Հայաստան - ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է խմբի համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող Իրականացվում է նախաքննություն Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ |