Արարատի մարզի համայնքների բյուջեների կատարողականը 89.8% է17 հոկտեմբերի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 17-ին Արարատի մարզ կատարած այցի շրջանակում խորհրդակցություն անցկացրեց «Արտաշատ» ՋՕԸ-ի գրասենյակում` ՏԿՆ ջրտնտպետկոմի ղեկավարության և Արարատյան դաշտավայրում գործող ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի, ձևավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ չնայած տարին սակավաջուր էր, սակայն ՋՕԸ-երին հաջողվեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ ջրամատակարարում ապահովվի: Խորհրդակցության ընթացքում «Մասիս», «Ակնալիճ», «Սևջուր-Ախթամար» ՋՕԸ-երի ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց սպասարկման տարածքնեում սակավաջրության հետ կապված խնդիրները, քննարկվեցին նոր լուծումներ գտնելու հնարավորությունները: Փոխվարչապետը ՏԿՆ ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին հանձնարարեց սակավաջրության վերացման և խնդրի լուծման վերաբերյալ առաջիկայում առաջարկություններ և ֆինանսական գնահատականներ ներկայացնել: Փոխվարչապետի աշխատանքային այցն Արարատի մարզ ավարտվեց մարզպետարանում խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այստեղ ևս օրակարգային էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերը: Զեկուցվեց, որ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 3,5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 1 մլրդ դրամ, կատարողականը 89.8% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել մարզի 97 համայնքներից 18-ում: Ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորեց հետևողական լինել համայնքային բյուջեների կատարման հարցում և բացառել ապառքների կուտակումը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված վերջիններիս սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից: Ա. Գևորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարզպետարանի և համայնքապետարնների ենթակայության հիմնարկների կողմից հարկային պարտավորությունները կատարելու խնդրին: Քննարկվեցին նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ ներկայացվեցին մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի վերաբերյալ: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք հարցեր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Partner news Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Partner news |